‘
Զամբիայի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է ապացուցել, որ մեկ տարա ընթացքում խփած գոլերի քանակո ռեկորդակիրը զամբիացի հարձակվող Գոդֆրի Չիտալուն է: Ֆեդերացիայի կարծիքով, այդ ֆուտբոլիստը 1972 թվականին 107 գնդակ է խփել, հաղորդում է globoesporte.globo.com-ը:
«Մենք արխիվային փաստաթղթերը ուսումնասիրելու համար հատուկ հանձնաժողով ենք ստեղծել: Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ ռեկորդի իրական հեղինակը ոչ Մեսին է, ոչ էլ՝ Մյուլերը:
Չիտալուն համարվում է Զամբիայի պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկը: 1968 թվականին նա 81 գոլ է խփել, իսկ չորս տարի անց բարելավել այդ ցուցանիշը: Հարձակվողը 5 անգամ ճանաչվել է Զամբիայի լավագույն ֆուտբոլիստ, իսկ 1982թ. ավարտելով կարիերան, իր նվաճումների համար արժանացել է ՖԻՖԱ-ի հատուկ մրցանակին:
1993թ. Չիտալուն 45 տարեկան հասակում զոհվել է ավիավթարից:
‘