‘
Նոր զանգվածային անկարգություններ են սկսվել Աթենքում, բայց այս անգամ ոչ թե բյուջեի, այլ չորեքշաբթի գիշերը «Ոսկե լուսաբաց» նեոնացիստական կուսակցության անդամների կողմից սպանված հակաֆաշիստական շարժման ակտիվիստ, երաժիշտ Պավլոս Ֆիսասի սպանության կապակցությամբ:
Baltinfo.ru-ն փոխանցում է, որ հակաֆաշիստի սպանությունը բուռն արձագանք է առաջացրել. կառավարությունը և ընդդիմությունը կտրուկ դատապարտել են սպանությունը՝ այն անվանելով քաղաքական: Հազարավոր մարդիկ Հունաստանի չորս քաղաքներում, այդ թվում՝ նաև մայրաքաղաքում, փողոց են դուրս եկել:
Բախումների ընթացում ոստիկանության ուղղությամբ ցուցարարները քարեր, ինչպես նաև հրկիզվող նյութերով լի շշեր են նետել: Ոստիկանությունն, իր հերթին արցունքաբեր գազ և խլացնող պայթուցիկներ է կիրառել՝ գործողությունների մեջ ներգրավելով հատուկ ուժերի: Անկարգությունների հետևանքով ձերբակալվել են տասնյակ մարդիկ:
Vesti.ru-ն նշում է, որ ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել մարդասպանին, ով ընդունել է հանցանքը:
Հիշեցնենք նաև, որ Հունաստանում տնտեսական քաղաքականության դեմ իրականացվող բողոքի ցույցերը նույնպես շարունակվում են:
‘