‘ Զանգվածային բախում՝ Բոսնիա եւ Հերցեգովինա — Հունաստան խաղում (տեսանյութ)’

3521

Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հունաստանի հավաքականների միջեւ աշխարհի առաջնության ընտրական խաղն ավարտվել է զանգվածային բախումով:

Հանդիպման վերջնամասում «Ռոմայի» 2 ֆուտբոլիստների՝ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի ու հույն պաշտպան Կոստաս Մանոլասի միջեւ տեղի է ունեցել բախում, ինչին միջամտել են նրանց թիմակիցները եւ մարզիչները: Բախման ժամանակ Բոսնիա-Հերցեգովինայի թիմի մարզիչներից Ստեֆան Ջիլին հարվածել է հույն ֆուտբոլիստ Յանիս Յանիոտասի դեմքին՝ վնասելով նրա ատամը: Հանդիպումը սպասարկում էր իտալացի մրցավար Նիկոլա Ռիցոլին: Գրանցվել էր 0:0 հաշիվը:

Նախորդ հոդվածը‘ԱՊԼ-ն թույլատրել է «Սաութհեմփթոնի» վաճառքը’
Հաջորդ հոդվածը‘Լյուբիշա Տումբակովիչ. Վստահ չէի, որ այսպիսի հաղթանակ կտանենք Հայաստանի հավաքականի նկատմամբ’