‘Զանգվածային բողոքի ցույցեր Բրազիլիայում՝ ընդդեմ կոռուպցիայի’

1203

‘

Հարյուր հազարավոր բրազիլացիներ փողոց են դուրս եկել՝ իրենց բողոքն արտահայտելու՝ իշխանության վերին էշելոններում  կոռուպցիայի դեմ: Սա վերջին մի քանի շաբաթում արդեն երկրորդ մեծ ցույցն է, որի համար առիթ է ծառայել երկրի խոշորագույն Petrobas նավթագազային ընկերության կասկածելի պայմանագրերի հետաքննությունը:

Այս անգամ, սակայն, ցուցարարների թիվն ավելի քիչ է եղել (ոստիկանության տվյալներով՝ ընդամենը 696 հազար), քան մարտի 15-ին, երբ փողոց էր դուրս եկել 1,5 միլիոն մարդ:

Սակայն այս անգամ էլ ցուցարարները, որոնք ֆուտբոլի ազգային հավաքականի դեղին շապիկներով էին, պահանջել են նախագահ Դիմա Ռուսեֆի հրաժարականը, ով 2003-2010 թթ. եղել է Petrobas-ի տնօրենների խորհրդի անդամ: Ըստ տեղեկությունների՝  ընկերության գործունեությունը հենց այդ շրջանում է ոստիկանության մոտ հարցեր առաջացրել:

Petrobas-ի նկատմամբ հետաքննությունն սկսվել է փետրվարին, երբ ընկերության մի քանի ղեկավարներ և Աշխատավորների կուսակցության ազդեցիկ քաղաքական գործիչներ, որի անդամ է նաև Ռուսեֆը, կասկածվել են ընդհանուր առմամբ 22 մլրդ դոլարի կասկածելի պայմանագրեր կնքելու մեջ: Հետաքննության կարծիքով՝ մասնավոր ընկերությունները ապօրինաբար ֆինանսավորել են քաղաքական գորիչներին և նրանց քարոզարշավները՝ դրա փոխարեն ստանալով շահավետ պայմանագրեր Petrobas-ի հետ:

Դիլմա Ռուսեֆը, որի նախագահական վարկանիշը ռեկորդային ցուցանիշի է հասել ոչ միայն հենց իր, այլև, ընդհանրապես՝ վերջին 20 տարում Բրազիլիայի նախագահների համար, հերքում է բոլոր մեղադրանքները:

BBC-ի թղթակիցը փոխանցում է, որ բողոքի ցույցերի շարժիչ ուժը միջին դասն է, ընդ որում՝ հիմնականում հարավամերիկյան այդ երկրի սպիտակամորթ բնակչությունը:

‘

Նախորդ հոդվածը’65-ամյա բազմազավակ գերմանուհին հղի է և քառյակ է սպասում’
Հաջորդ հոդվածը‘Hurriyet Daily News. Անկարան մի շարք հայկական եկեղեցիներ կվերականգնի՝ ի պատասխան քննադատության’