‘Զանգվածային թունավորում Դավիթաշեն գյուղում. Համաձայն վարկածի` թունավորումը եղել է խմելու ջրից’

1490

Ասյօր ժամը 10.00-ին Արագածոտնի մարզի Դավիթաշենի գյուղապետից ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ հունիսի 28-30 գյուղում նկատվել է բնակչության ինքնազգացողության վատթարացում: Հունիսի 30-ին ՀՀ ԱՆ Պետական հիգիենիկ և հակահամաճարագային տեսչության անցկացրած ստուգումների արդյունքների համաձայն` գյուղի բնակիչներն ունեցել են աղիքային թեթև խանգարումներ, 79 քաղաքացու ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

Վարկածներից մեկի համաձայն` թունավորումը եղել է խմելու ջրից: ՀՀ ԱՆ Պետական հիգիենիկ և հակահամաճարագային տեսչության աշխատակիցների կողմից ջրից վերցվել են փորձանմուշներ:

ՀՀ ԱՆ պատասխանատու աշխատակիցներից ստացված տեղեկատվության համաձայն` թունավորման պատճառները պարզ կդառնան լաբորատոր ստուգումների արդյունքում:

Նախորդ հոդվածը‘Լիվերպուլի նախկին ֆուտբոլիստը կարծում է, որ Մխիթարյանը կտեղափոխվի Բորուսիա’
Հաջորդ հոդվածը‘Ս.Սարգսյանը Ռուսաստանի գլխավոր դատախազին պարգևատրել է Պատվո շքանշանով ‘