‘
Բելգիայի եւ Վրաստանի հավաքականների ռեգբիստները զանգվածային ծեծկռտուքով է սկսվել Եվրոպական ազգերի գավաթի խաղարկությունում այս թիմերի միջեւ հանդիպումը: Ընդհարումից հետո թիմերից մեկական խաղացող հեռացվել է դաշտից, հաղորդում է Ռեգբիի Եվրոպական ասոցիացիայի պաշտոնական կայքը:
Ծեծկռտուքը սկսվել է հանդիպման մեկնարկից քիչ անց, սակայն հետագայում այլ լուրջ ընդհարումներ չեն եղել: Ինչ վերաբերում է մրցավեճին, ապա Ազգերի եվրոպական գավաթի մրցաշարի գործող չեմպիոն Վրաստանին ընտրանին հաղթել է 17:13 հաշվով, չնայած առաջին խաղակեսից հետո պարտվում րէ 3:13 հաշվով:
‘