‘Զանգվածային ծեծկռտուք` խաղի ընթացքում. Տեսանյութ’

1201

Հոկեյի Ամերիկյան լիգայի առաջնության «Գրանդ-Ռապիդս Գրիֆինս» եւ «Ռոքսֆոր Այսհոգս» հանդիպման 2-րդ խաղակեսում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք, որի արդյունքում 13 խաղացող մինչեւ հանդիպման վերջ հեռացվել է:

Բախումը սկսվել է, երբ «Գրանդ-Ռապիդսը» 6:3 հաշվով առջեւում է եղել: Ծեծկռտուքին մասնակցել են երկու թիմերի բոլոր խաղացողները, այդ թվում դարպասապահները: Երբ մրցավարները հանգստացրել են երկու թիմերի խաղացողներին, 13 հոկեյիստ հեռացվել է դաշտից, իսկ խաղացողները 230 րոպե տուգանք են ստացել:

Հանդիպումն, ի դեպ, ավարտվել է «Գրանդ-Ռապիդսի» հաղթանակով` 11:6:

Նախորդ հոդվածը‘ՌԴ-ն աֆղանական թմրասպառնալիքին դիմակայելու առաջարկ է արել’
Հաջորդ հոդվածը‘Ահազանգվել է Եղվարդի եկեղեցու փլուզման վտանգի մասին’