‘Զապորոժիեի հայկական եկեղեցու բակում պայթյուն է որոտացել ‘

766

Գիշերը Զապորոժիեում՝ 5-րդ քաղաքային հիվանդանոցի շրջակայքում, հզոր պայթյուն է որոտացել:  Նախնական տվյալներով՝ պայթուցիկը տեղադրված է եղել հայկական եկեղեցու բակում: Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմ»-ը:

«Պայթյունը այնքան հզոր էր, որ անգամ քաղաքային հիվանդանոցի շենքի պլաստիկե պատուհաններն են վնասվել»,- հայտնել են ականատեսները:

Ոստիկանությունում հետախուզվում է մոխրագույն «Սամանդ» ավտոմեքենան, որը պայթյունից մի քանի վայրկյան առաջ տեսել են դեպքի վայրում:

Բարեբախտաբար, զոհեր ու տուժածներ չկան:

Քիչ առաջ «Ուկրինֆորմ»-ը հաղորդել է, որ տաք հետքերով Ուկրաինայի ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել պայթյունը իրականացնողներին:

«Պայթյունը իրականացնելու կասկածանքով բերման են ենթարկվել շրջկենտրոնի երկու բնակիչներ, որոնք որոշել էին փորձարկել սեփական արտադրության պայթուցիկը», — այս մասին հայտնել է ներքին գործերի ներկայացուցիչը:

Հաշվի առնելով պայթյունի հզորությունը՝ բերման ենթարկվածների փորձարկումները սպասվածից հաջող են անցել, քանի որ հիվանդանոցի երկու մասնաշենքում և հայկական եկեղեցում  վնասվել են պատուհանները և ապակիները:

Նախորդ հոդվածը‘Ծեծի է ենթարկել 25-ամյա Արման Բաբիկյանը. Ականատեսների խոսքով՝ պատասխանատուն Թոխմախի Մհերի տղան է’
Հաջորդ հոդվածը‘Օմբուդսմեն. Հասարակությանը պարտավոր ենք պաշտպանել Գլխավոր դատախազության ապատեղեկատվությունից’