Զապորոժիեում հաղորդել են ՈՒԶՈՒ մեծաթիվ զորամիավորումների վերախմբավորման մասին

382

Ուկրաինայի զինված ուժերի նշանակալի մասն ուղարկվել է Զապորժյան ուղղությամբ, տեղի է ունենում զորամիավորումների վերադասավորություն՝ Վասիլևկա և Պոլոգի բնակավայրերը գրոհելու հեռանկարով։

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է  «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովը։

Ռոգովի խոսքով՝ շփման գծում « դիրքային դիմակայութուն է, հրետանային մենամարտեր են ընթանում»։

Կիևը կորցրել է վերահսկողությունը Զապորժյան մարզի 72-73 %-ի նկատմամբ։ Ուկրաինայի ԶՈՒ վերահսկողության տակ է մնում Զապորոժիե քաղաքը, որտեղ ապրում է տարածքի բնակչության գրեթե կեսը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵԱ․ Հայաստանը հետ է թողել Թուրքիային ոսկե մեդալների քանակով
Հաջորդ հոդվածըԱղբյուր․ Անկարան տվյալներ չունի Ռուսաստանից Թուրքիայի հանգույցով ԵՄ-ին գազ վաճառելու հեռանկարների մասին