‘Զապորոժիեում ոստիկանությունը ազգայնականներին թույլ չի տվել քանդել Ձերժինսկու հուշարձանը’

1092

Ուկրաինայի Զապորոժիե քաղաքի ոստիկանությունը թույլ չի տվել ազգայնական տրամադրություններ ունեցող ակտիվիստներին՝ Հոկտեմբերյան հեղափոխության տարեդարձի օրը քանդել խորհրդային պետական գործիչ Ֆելիքս Ձերժինսկու հուշարձանը:

Ինչպես հաղորդել են շրջանային լրատվամիջոցները, ուրբաթ օրը Ազատության հրապարակում Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի (ՉեԿա) հիմնադրի հուշարձանի մոտ բախում է տեղի ունեցել կոմունիստական գաղափարախոսության կողմնակիցների (ովքեր եկել էին ծաղիկ դնելու հուշարձանին) և արմատական ազգայնականների միջև: Արմատականները փորձել են մետաղյա ճոպանով տապալել 1977 թ. տեղադրված վեց մետրանոց հուշարձանը, սակայն նրանց խանգարել են:

«Հուշարձանների պատերազմը» Ուկրաինայում սկսվել է անցյալ տարի Կիևի կենտրոնում Լենինի հուշարձանի տապալմամբ: Ուկրաինայի հիշատակի ինստիտուտի տվյալներով՝ այդ ժամանակվանից ի վեր երկրում քանդվել է «համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի»՝ 300, և սովետական դարաշրջանի մյուս գործիչների՝ առնվազն 70 հուշարձան: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Մեքսիկայում 43 ուսանողների սպանության մեջ կասկածվողները խոստովանել են’
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկո. Միայն ուկրաիներենը մշտապես կունենա հատուկ պետական կարգավիճակ’