Զապորոժյան և Խերսոնի մարզերում հանրաքվեն կարող է տեղի ունենալ նույն օրը

476

Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ ընդգրկելու վերաբերյալ հանրաքվեն կարող է կայանալ նույն օրը, դա թույլ կտա նվազեցնել սադրանքներն Ուկրաինայի կողմից։

Նման կարծիք է հայտնել երկուշաբթի Զապորոժիեի մարզի ռազմա-քաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։

«Մեզ մոտ գործընթացները գրեթե նույն մակարդակի վրա են, մենք կապի մեջ ենք մեր գործընկերների հետ, խորհրդակցում ենք, հանդիպում ենք։ Ինչ-որ հարցերում Զապորոժիեն է առջևում, ինչ-որ հարցերում՝ Խերսոնը, բայց գրեթե նույն մակարդակի վրա ենք։ Հասկանալի է, որ նույն օրը հանրաքվե անցկացնելը կօգնի փոշիացնել Զելենսկու ռեժիմի ագրեսիան, որովհետև, պարզ է, նրանք կփորձեն սադրանքներ անել, սակայն այդքան մեծ տարածքում դա ավելի դժվար կլինի անել, բայց կան նաև համակարգի խոցելիության մինուսներ»,- ասել է Ռոգովը։

Ըստ նրա՝ հանրաքվեին նախապատրաստվելու հիմնական խնդիրը դրա թափանցիկությունը և քվեարկողների անվտանգությունն ապահովելն է։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲաստրիկինը նշել է Ուկրաինայում հանցագործություններին առնչություն ունեցողների թիվը
Հաջորդ հոդվածըԼոնդոնը ցանկանում է անցկացնել «ամենականաչ» Օլիմպիական խաղերը