‘Զավեշտ. Սպորտի նախարարությունից 30 օր են խնդրել yerkir.am-ից, պարզելու` նախարարը հրամանը հաստատել է, թե ոչ’

705

Մամուլն արդեն գրել է, որ վերջին շրջանում լարվել են Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի և Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի հարաբերությունները: Իսկ պատճառն այն է, որ բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, մեղմ ասած, Յուրի Վարդանյանի սրտով չէ:

Yerkir.am-ը փորձել է պարզել` ստրագրե՞լ է արդյոք ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի՝ հավաքականը գլխավորելու հրամանը: Եթե ոչ՝ ինչո՞ւ, եթե այո՝ ե՞րբ:

 Կայքի գրավոր, պարզ պաշտոնական հարցմանը նախարարության լրատվականից 4 աշխատանքային օր անց գալիս է մի պատասխան, որը զավեշտ անվանելը շատ մեղմ է:

«Ի պատասխան Ձեր 2014 թվականի հունվարի 31-ի հարցման՝ տեղեկացնում ենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9.7 հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանումը Ձեր հարցին գրավոր կպատասխանի 30-օրյա ժամկետում»,-ասված է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանում:

Կայքը հիշեցնում է, որ հարցմանը 30-օրյա ժամկետում պատասխանում են. «եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ «Ստացվում է` նախարարությունում «լրացուցիչ աշխատա՞նք» պետք է կատարեն, երևի` հետաքննություն, պարզելու` նախարարը հրամանը ստորագրել է, թե ոչ»,-հավելում է yerkir.am-ը:

Նախորդ հոդվածը‘Պարտադիր կուտակային համակարգի դեմ բողոքի երթին մասնակցել են «Հայփոստի» և ՀԱԷԿ-ի աշխատակիցները’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Իշխանափոխությունը Հայաստանում այլընտրանք չունի’