Զատկական զինադադար չի լինի

481

Մարիուպոլը գրեթե երկու ամիս պաշարված է ռուսական զորքերի կողմից։ Քաղաքի ամբողջ տարածքը, ըստ էության, հիմա իրենց վերահսկողության տակ է, հինգշաբթի հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Բացառությամբ «Ազովստալ» կոմբինատի, որտեղ դեռ պաշտպանությունը շարունակում են  Ուկրաինայի ԶՈՒ ավելի քան երկու հազար մարտիկներ։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հայտարարության համաձայն, որը դեռ չի հաստատվել, ռուսաստանցի զինվորականները գրավել են ձեռնարկության վարչական շենքը՝ «մաքրելով հարակից տարածքները»։

Իսկ Maxar ընկերությունը Մարիուպոլի մոտակա Մանգուշ գյուղում 300 մետրանոց խրամափոսի արբանյակային լուսանկարներ է հրապարակել։ Ենթադրվում է, որ դա այն զանգվածային գերեզմանատեղին է, որի մասին խոսում են Մարիուպոլի իշխանությունները՝ պնդելով, որ այնտեղ կարող են լինել հազարավոր խաղաղ բնակիչների մարմիններ։

«Ցավոք՝ Ռուսաստանը մերժել է Զատկի զինադադարի առաջարկը։ Դա լավագույնս ցույց է տալիս, թե այդ պետության ղեկավարությունն ինչպես է վերաբերվում քրիտոնեական հավատին, դրա ամենաուրախ և կարևոր տոներից մեկին։ Բայց մենք չենք դադարում հուսալ։ Հուսալ, որ խաղաղություն կլինի, և որ կյանքը կհաղթի մահվանը»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Իր հեռուստաուղերձում Ուկրաինայի նախագահը կրկին օգնության խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը՝ ընդգծելով, որ երկրի տնտեսությունը փրկելու համար անհրաժեշտ են 6,5 մլրդ եվրոյի ամենամսյա ներարկումներ։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԲայդեն․ Աշխարհում գոտեմարտ է ընթանում
Հաջորդ հոդվածըՈւկրաինան չի ընդունում, որ ՌԴ զորքը գրավել է Մարիուպոլը