‘Զարիֆ. Իրանի դեմ պատժամիջոցները պետք է հանվեն միջուկային գործարքն ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ’

3367

‘

Թեհրանի դեմ պատժամիջոցները պետք է հանվեն Իրանի միջուկային ծրագրի գործարքն ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ: Նյու Յորքում IRNA գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Մենք հենց ամենասկզբից էլ ասել ենք, որ պատժամիջոցների վերացումը չպետք է հաջորդի մեր կողմից պայմանավորվածությունների կատարմանը: Ապրիլի 2-ին Լոզանում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ պատժամիջոցները պետք է հանվեն ԻԻՀ-ի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանագիրն ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ»,- ընդգծել է Իրանի արտգործնախարարը:

Զարիֆն ԱՄՆ է ժամանել մասնակցելու Միջուկային զենքի չտարածման պայմանագրի Ամփոփիչ համաժողովին: Փոխանցում է ТАСС-ը:

‘

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. Սավչենկոն կտեղափոխվի քաղաքային հիվանդանոց’
Հաջորդ հոդվածը‘Շախմատ, տղամարդիկ. Հնդկաստան – Հայաստան՝ 1,5:2,5’