‘
Ազգային ժողովի այսօրվա նիստում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ամեն ինչ անում է, որպեսզի ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը պաշտոնականից տարբերվող այլ կարծիք չհնչեցնի:
«Տվյալ պահին պարոն Աբրահամյանը ավտորիտար որոշում է կայացրել` «Ժառանգություն» խմբակցությունը հանել ԵԽԽՎ ազգային պատվիրակության կազմից», — ասաց Փոստանջյանը:
Դահլիճում նրա խոսքերից հետո ծափահարություններ հնչեցին:
Զարուհի Փոստանջյանը նշեց նաև, որ Հովիկ Աբրահամյանի այս որոշման վերաբերյալ համապատասխան բողոքարկում կլինի:
«Պարոն Աբրահամյան, ձեզ շատ դժվարին օրեր են սպասվում, այդ թվում նաև` ձեր կուսակիցներին: Այս գործողությունները ձեզ չեն ներվելու», — եզրափակեց պատգամավորը:
‘