‘Զարուհի Փոստանջյանը միջնորդեց բացել բոլոր տեղամասերի պարկերը’

993

Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ  Զարուհի Փոստանջյանը Սահմանադրական դատարանում պահանջեց բացել բոլոր 1988 տեղամասերի պարկերը, որոնցում պահվում են քվեաթերթիկները:

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը միջնորդեց հրապարակել 576 տեղամասերի, որտեղ փետրվարի 18-ի քվեարկությանը մասնակցությունն անհավանական բարձր է եղել,  երկրից բացակայող քաղաքացիների տվյալները: Ըստ նրա, վիճարահույց հարցը ամբողջությամբ պարզաբանում կստանա:

Սերժ Սարգսյանի շահերի պաշտպան Հրայր Թովմասյանը միջնորդությունների վերաբերյալ հայտարարեց, որ, շահագրգիռ է վստահության մթնոլորտի ամրապնդման հարցում: «Մենք կողմ ենք, եթե ՍԴ-ն գտնի, որ իր լիազորությունների շրջանակներում բավարարի այդ միջնորդությունները», — ասաց Թովմասյանը:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ընդմիջում հայտարարեց՝ քննարկելու համար միջնորդությունները: Նա կոչ արեց կողմերին՝ նախապատրաստվել եզրափակիչ ելույթներին՝ հաշվի առնելով, որ Դատարանը վճիռ կայացնելու համար ընդամենը մեկ օր ժամանակ ունի: 

Նախորդ հոդվածը‘Լրագրողական հետաքննություն. Ինչու՞ է Դավիթ Հարությունյանը պաշտպանում Սերժ Սարգսյանի շահերը’
Հաջորդ հոդվածը‘Այս երկրում գիրք վաճառողի համար տեղ չկա (ֆոտոշարք)’