‘
Անգլիայի առաջնության երկրորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել է «Սթոք Սիթիին»:
«Զինագործների» երկրպագուն դիմել է տեղական ոստիկանությանն իր թիմի անհաջողության առիթով:
«Ցանկանում եմ հաղորդել կողոպուտի մասին»,- թվիթերյան իր էջի միջոցով դիմել է երկրպագուն՝ ակնարկելով «Արսենալի» կորցրած միավորներին:
Ոստիկանության աշխատակիցը հումորային պատասխան է տվել.
«Հայցում ենք ձեր ներողամտությունը հարցին ուշ պատասխանելու համար: Զբաղված էինք Օզիլ ազգանունով կորած մարդուն որոնելով: Չե՞ք տեսել նրան»:
‘