‘Զբոսաշրջիկների գրեթե մեկ երրորդը հրաժարվել է Ստամբուլի հյուրանոցներում ամրակայված տեղերից’

757

Արտասահմանյան զբոսաշրջիկները չեղարկում են Ստամբուլի հյուրանոցներում տեղերի ամրակայումը, երեքշաբթի հաղորդել է HABER7 հեռուստակայանը: Ըստ հեռուստակայանի՝ արտասահմանցի զբոսաշրջիկների գրեթե 30 տոկոսը հրաժարվել է Ստամբուլի հյուրանոցներում ամրագրված տեղերից, և դեռ սպասվում է, որ դրանց թիվը կմեծանա, հատկապես՝ Թաքսիմ հրապարակի մերձակա հյուրանոցներում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում՝ ի պաշտպանություն Ստամբուլի Թաքսիմ հրապարակի ցուցարարների, փոխանցում է Trend-ը:

Թեպետ թուրքական իշխանությունները պնդում են, թե այսօր արդեն անակարգությունների ալիքը նվազել է, սակայն անցած գիշեր շարունակվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև: Մասնավորապես՝ վարչապետ Էրդողանը Մարոկո կատարած պաշտոնական այցի ընթացքում լրագրողներին հայտարարել է. «Կարծում եմ՝ ամեն ինչ կարգի կընկնի մի քանի օրվա ընթացքում: Այսօր արդեն իրադրությունը բավական մեղմացել է: Մի քանի օր անց, երբ ես վերադառնամ (Աֆրիկայից), արդեն ինչ-որ բան որոշված կլինի (բողոքի ցույցերի կապակցությամբ)»:

Մինչդեռ այս գիշեր Ստամբուլում դեպի վարչապետ Էրդողանի գրասենյակը շարժվող ցուցարարների նկատմամբ իրավապահները ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել, հաղորդում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ. Հայաստանում արհեստակցական միությունները գործում են միայն թղթի վրա’
Հաջորդ հոդվածը‘«Ջենովայի» նախագահը սափրագլուխի վարքագիծ է դրսեւորել. Տեսանյութ’