‘Զբոսաշրջիկների զանգվածային բռնաբարություն Մեքսիկայի Ակապուլկո հանգստավայրում’

843

Հանգստի նպատակով Մեքսիկա մեկնած զբոսաշրջիկ կանանց խումբը` բաղկացած 7 հոգուց, ենթարկվել է խմբակային բռնաբարության, հայտնի Ակապուլկո հանգստավայրում հայտնում է newsru.com-ը՝ վկայակոչելով Proceso.com.mx պարբերականին։

Իսպանիայի 6 բնակչուհի և մեկ մեքսիկուհի հարձակման են ենթարկվել դիմակներով զինված 10 տղամարդու կողմից։ Հանցագործները ներխուժել են նրանց հյուրանոցային համար և բռնաբարել կանանց։

Բռնության փաստը հաստատել են տեղի իշխանությունները։ Տուժածները հանցագործության մասին հայտարարություն են տվել դատախազություն։

Նշենք նաև, որ Մեքսիկայում պարբերաբար տեղի են ունենում զբոսաշրջիկների դեմ ուղղված հանցագործություններ:

Նախորդ հոդվածը‘ԱԱԾ. Հայրիկյանի գործով բոլոր վարկածները ստուգվում են’
Հաջորդ հոդվածը‘Վթարի է ենթարկվել ոչ սթափ վիճակում գտնվող Իրանի քաղաքացին (լուսանկարներ)’