‘Զգուշացեք, վարորդներ. Նոր տեսախցիկներ են տեղադրվելու’

861

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2013 թվականի հոկտեմբերի 18-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված` երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Գայի պողոտաԲաղյան փողոց, Պարույր Սևակի փողոցԿարապետ Ուլնեցու փողոց, Տերյան փողոցՄոսկովյան փողոց և Սեբաստիայի փողոցԿուրղինյան փողոց խաչմերուկներում:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

  

Նախորդ հոդվածը‘Խաչիկ Ասրյան. Փոստանջյանին պետք է խարույկի վրա կենդանի այրել’
Հաջորդ հոդվածը‘Ցմահ դատապարտյալը կարել է իր բերանը’