‘
Կամերունի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆը հավաքականի առաջիկա հավաքին չի հրավիրել ավագ Բենջամին Մուկանջոյին և Կրիստիան Բասոնգոգին:
Զեդորֆը նման որոշում է կայացրել, քանի որ այս ֆուտբոլիստները խաղում են Չինաստանում.
«Լավ ֆուտբոլիստներն իրենց ծաղկուն շրջանում չեն մեկնում Չինաստան:
Ֆուտբոլիստները պետք է հասկանան, որ եթե առաջնային են համարում շահավետ պայմանագիրը, հավաքականում խաղալու քիչ հնարավորություններ կունենան: Ես ոչ ոքի չեմ հեռացնում հավաքականից, պարզապես ցանկանում եմ տեսնել կարգապահ և աշխատասեր ֆուտբոլիստների»,- Զեդորֆի խոսքը մեջբերել է «BBC Sport»-ը:
Հավելենք, որ Զեդորֆը Կամերունի հավաքական է հրավիրել Բելգիայի, Հոլանդիայի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Հունաստանի, Ավստրիայի, Անգլիայի, Իսպանիայի, Իսրայելի, Գերմանիայի, Պորտուգալիայի և Շվեյցարիայի առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների:
‘