Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կխզի բոլոր հարաբերությունները Սիրիայի հետ՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու վերաբերյալ այդ երկրի ընդունած որոշումից հետո։
«Ռուսաստանն, այնուամենայնիվ, հասավ նրան, որ Սիրիան հայտարարի Դոնբասի օկուպացված տարածքները որպես պետություն ճանաչելու մասին։ Այդ դեպքում Սիրիայի հետ այլևս ոչ մի հարաբերություն չի լինի, իսկ սանկցիոն ճնշումները Սիրիայի նկատմամբ, ընդհակառակը, ավելի շատ կլինեն»,- հայտարարել է Զելենսկին տեսաուղերձով։
Ավելի վաղ Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, թե Սիրիայի Արաբական Հանրապետությունը չորեքշաբթի որոշում է կայացրել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու վերաբերյալ։
Փոխանցում է tass.ru-ն։