Զելենսկին նշել է Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանները

229

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արտասահմանյան լրատվամիջոցների հրապարակումների ֆոնին, թե Արևմուտքը Կիևին մղում է բանակցելու Մոսկվայի հետ, նշել է Ռուսաստանի հետ բանակցելու պայմանները։

«Տարածքային ամբողջականության վերականգնում, հարգանք ՄԱԿ-ի Կանոնադրության նկատմամբ, պատերազմի պատճառած բոլոր վնասների հատուցում, պատժել յուրաքանչյուր ռազմական հանցագործի և երաշխիք, որ դա չի կրկնվի։ Սրանք միանգամայն հասկանալի պահանջներ են»,- ասվում է պետության ղեկավարի տեսաուղերձում։

Նախորդ օրը Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ Մոսկվան բաց է Կիևի հետ շփումների համար, սակայն Ուկրաինան ինքն իրեն օրենսդրորեն արգելել է որևէ բանակցություն վարել ռուսաստանյան կողմի հետ։

Այսպես, հիմա Ուկրաինայում գործում է Զելենսկու հոկտեմբերի 4-ի հրամանը, որը հաստատում է երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումն այն մասին, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելն անհնար է։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՎուփի Գոլդբերգը լքել է Twitter-ը
Հաջորդ հոդվածըԱֆղանստանում իրավիճակի վատթարացումը կազդի ողջ տարածաշրջանի վրա