Զելենսկին, որպես ՌԴ-ի հետ բանակցությունների հարթակ՝ առաջարկում է այլ քաղաքներ

456

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ  ՌԴ-ի հետ բանակցությունների հարթակ կարող են լինել այլ քաղաքներ, բայց ոչ Բելառուսում, քանի որ այդ պետության տարածքից ագրեսիվ գործողություններ են կատարվում։

«Եթե ձեր տարածքից ագրեսիվ գործողություններ չկատարվեին, մենք կարող էինք խոսել Մինսկում՝ ձեր քաղաքում։ Հիմա ասում ենք՝ ոչ Մինսկում։ Հանդիպման համար հարթակ կարող են լինել այլ քաղաքներ։ Մենք ուզում ենք հանդիպել, մենք ուզում ենք, որ պատերազմն ավարտվի։ Վարշավան, Բուդապեշտը, Ստամբուլը, Բաքուն՝ մենք այս բոլորն առաջարկել ենք ռուսաստանյան կողմին, կամ ցանկացած այլ քաղաք մեզ հարմար է՝ այն երկրում, որի տարածքից մեզ վրա հրթիռներ չեն արձակվում։ Միայն այդ կերպ բանակցությունները կարող են անկեղծ լինել և օգնել դադարեցնելու պատերազմը»,- ասել է Զելենսկին։

Փետրվարի 27-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ ռուսաստանյան պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝  Գոմել՝ ուկրաինական կողմի հետ բանակցելու։ Պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները Գոմելում հանդիպման վերաբերյալ Ուկրաինայի պատասխանին կսպասեն մինչև ժամը 15․00՝ բելառուսական ժամանակով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԴոնեցկի «Շախտյորը» ճանաչվեց Ուկրաինայի չեմպիոն
Հաջորդ հոդվածըԹուրքիան առաջարկել է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև