‘Զելենսկին Ուկրաինայի նախագահի թեկնածուներից մեկի համար բանտ է կանխատեսում’

1170

Ուկրաինայում նախագահի թեկնածուներից ՄԵԿԸ բանտում է հայտնվելու, խոստացել է քաղաքական գործիչ և կատակերգակ Վլադիմիր Զելենսկին՝ նմանակելով Պետրո Պոռոշենկոյի նախընտրական կարգախոսը՝ «Թենածուները շատ են, նախագահը ՄԵԿՆ է»:

Զելենսկին հայտարարել է, որ երկրի գործող կառավարությունն ուզում է «իր հետ տանել ժողովրդից ու բանակից գողացվածը»: Մասնավորապես՝ նա մատնանշել է  «Ուկրօբորոնպրոմում» թալանի մասին հաղորդումները և Սահմանադրական դատարանի խոստովանությունը՝ապօրինի հարստացման մեջ կասկածվող պաշտոնյաների դեմ քրեական գործը ոչ սահմանադրական ճանաչելը:

«Մենք, փորձագետների հետ միասին, պատրաստում ենք մեր պատասխանը կլեպտոկրատներին, որպեսզի նրանցից ոչ մեկը չխուսափի պատասխանատվությունից: Թեկնածուները շատ են, բայց նրանցից ՄԵԿԸ, անկասկած, բանտ է նստելու»,- ասել է Զելենսկին:

Ուկրաինայում նախագահական ընտրությունները նշանակված են 2019 թ. մարտի 31-ին: Նախագահի պաշտոնին հավակնում են ռեկորդային թվով՝ 44 թեկնածուներ:

Նախագահական վարկանիշի առաջատարը, սոցհարցումների համաձայն՝ վերջին ամիսներին «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն էր, սակայն հունվարից Վլադիմիր Զելենսկին առաջ անցավ նրանից: Պետության գործող ղեկավար Պետրո Պոռոշենկոյի վարկանիշը, ըստ այդ հարցումների՝ 14 % է:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պոռոշենկոն ապօրինի հարստացման վերաբերյալ նոր օրինագիծ կներկայացնի Ռադայում’
Հաջորդ հոդվածը‘Հնդկաստանը Պակիստանից պահանջում է բաց թողնել խոցված ինքնաթիռի օդաչուին’