Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելեսկին երկուշաբթի իր հրամանագրով պատժամիջոցներ է սահմանել Ռուսական ուղղափառ եկեղեցու (ՌՈՒԵ) 22 ներկայացուցիչների նկատմամբ։
Փաստաթղթի տեքստը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։
«Այսօրվա որոշումը վերաբերում է մեր հոգևոր անկախությանը, ինչը մենք ուժեղացնում ենք և շարունակելու եք դա անել։ Պատժամիջոցներ են սահմանվել 22 մարդու՝ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ»,- տեսաուղերձում հայտարարել է Զելենսկին։
Պատժամիջոցները ենթադրում են հաշիվների արգելափակում, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կասեցում, մշակութային փոխանակումների և համագործակցության դադարեցում։ Վեց մարդու նկատմամբ այդ սահմանափակումները մտցվել են 30 տարով, մյուսներինը՝ հինգ տարով։
Ավելի վաղ Զելենսկին պատժամիջոցներ է մտցրել 317 մարդու՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ ռեժիսորներ Նիկիտա Միխալկովի և Անդրեյ Կոնչալովսկու, օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի, դերասաններ Դմիտրի Խառատյանի և Եվգենի Պետրոսյանի, փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի, «Россия сегодня» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դմիտրի Կիսելյովի, RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, ինչպես նաև ռուսաստանցի մի շարք ռազմական թղթակիցների ու լրագրողների նկատմամբ։
Փոխանցում է tass.ru-ն։