Զելենսկին պատրաստ է «անհրաժեշտ որոշումների»

204

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է «անհրաժեշտ որոշումների»՝ «նորմանդական քառյակի» նոր գագաթնաժողովի ժամանակ Դոնբասում հակամարտությունը դադարեցնելու համար։

Զելենսկին պայմանավորվել է Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների խորհրդականների հետ՝ «նորմանդական ձևաչափի» շրջանակներում շփումները շարունակելու վերաբերյալ։

Զելենսկու գրասենյակում այն կարծիքի են, որ «նորմանդական քառյակի» նոր գագաթնաժողովը  «լուրջ խթան» կդառնա Դոնբասում հակամարտությունը կարգավորելու հարցում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըFETO-ի հետ կապերի կասկածանքով ձերբակալել են 33 մարդու
Հաջորդ հոդվածըԶինվոր է վիրավորվել հակառակորդի կրակոցից