Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադային առաջարկել է երկրում ռազմական դրությունը և մոբիլիզացիան երկարացնել 90 օրով։
Օրինագծերը ռադա էին ներկայացվել նախորդ օրը, սակայն չէր նշվել, թե քանի օրով է երկարացվում ռազմական դրությունը։
Ոկրաինայում ռազմական դրություն է մտցվել փետրվարի 24-ին։ Հաջորդ օրը պետական սահմանային ծառայությունը տեղեկացրել է, որ Ուկրաինայի արական սեռի 18-60 տարեկան քաղաքացիներին արգելվում է երկիրը լքել մինչև ռազմական դրության ավարտը։
Օգոստոսին Գերագույն ռադան հերթական անգամ երկարացրել է ռազմական դրության և մոբիլիզացիայի գործողությունը 90 օրով՝ մինչև նոյեմբերի 21-ը։
Փոխանցում է tass.ru-ն։