Զելենսկի․ Գերիների փոխանակումն ընդունելի է միայն «բոլորը՝ բոլորի դիմաց» բանաձևով

139

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ միակ բանաձևը, որի համաձայն պետք է իրականացնել գերիների փոխանակումը Ռուսաստանի հետ, «բոլորը՝ բոլորի դիմաց» բանաձևն է։

«Մենք պետք է միավորվենք գերիներին ազատելու միակ իրական մոդելի շուրջ՝ «բոլորը՝ բոլորի դիմաց»»,- ասել է նա՝ երեքշաբթի տեսակապով միանալով Քսանի խմբի գագաթնաժողովի մասնակիցների հետ։

Ըստ Զելենսկու՝ այդ բանաձևի մեջ պետք է ընդգրկվեն նաև խաղաղ բնակիչներն ու երեխաները, որոնք մեկնել են Ռուսաստանի տարածք, և որոնց Կիևն անվանում է «բնակափոխ անձինք»։

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների փոխանակությունը կատարվում է նախապես համաձայնեցված ցուցակներով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍի Ձինպինը հանդես է եկել Աֆրիկյան միությունը G20-ին միացնելու օգտին
Հաջորդ հոդվածըԴանիայի և Նիդերլանդների հավաքականները կվաճառեն իրենց մարզաշապիկներն ԱԱ-ից հետո՝ Կատարում աշխատանքային միգրանտներին աջակցելու համար