Զելենսկի․ «Եթե Ուկրաինան ՆԱՏՕ-ում լիներ, պատերազմ չէր լինի»

528

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով զրուցել է ֆրանսիացի ուսանողների հետ։ Ձևական հաղորդակցությունից Զելենսկին գերադասել է կենդանի երկխոսությունն ուսանողների հետ, և ինքն էլ սկսել է հարցերից։ Անվտանգություն, պատերազմ Հին աշխարհում, եվրոպական կառույցների անկարողությունը Ուկրաինայում ռազմական գործողությունները կանխելու ուղղությամբ՝ այս թեմաներն են եղել երկխոսության մասնակիցների ուշադրության կենտրոնում։

Զելենսկու բարձրացրած հարցերից մեկը վերաբերել է Հյուսիսատլանտյան դաշինքին։

«Տարիներ շարունակ Եվրոպան զգուշանում էր Ուկրաինայի անդամակցությունից ՆԱՏՕ-ին, որովհետև նրանք ասում էին՝ եթե Ռուսաստանի հետ պատերազմ սկսվի, ապա բոլորն ստիպված են լինելու կռվել նրա դեմ։ Ռուսաստանի Դաշնության դե՞մ։ Ես կասեի՝ կռվել հանուն Ուկրաինայի։ Մի՞թե ՆԱՏՕ-ի իմաստը դա չէ։ Հարց է ծագում՝ մի՞թե բոլորը մեկի համար չեն»,- ասել է Զելենսկին։

«Եթե Ուկրաինան ՆԱՏՕ մտած լիներ մինչև պատերազմը, ապա այս պատերազմը չէր լինի»,- պնդել է Զելենսկին։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԿիևն առաջարկում է փոխանակել ռազմագերիներին
Հաջորդ հոդվածըSiemens-ը հեռանում է Ռուսաստանից