Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ իր երկրի վարած ռազմական գործողությունները չեն տարածվում Ռուսաստանի տարածքի վրա։ Դեպքերի զարգացման իր տարբերակը նա ներկայացրել է երեքշաբթի Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ուկրաինայի ԶՈՒ-ն ռազմական գործողություններ չի անցկացնում ՌԴ տարածքում, զինված ուժերը պաշտպանում են մեր հողը և չեն ձգտում գրավել ռուսաստանյան տարածքներ»,- ասել է Զելենսկին։
Սակայն Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի տարածքները բազմիցս ականանետային և հրետանային գնդակոծության են ենթարկվել Ուկրաինայի կողմից, իսկ ռուսաստանյան ՀՕՊ-ը մի քանի անօդաչու է որսացել, այդ թվում՝ Վորոնեժի մարզում։ Բացի այդ, ՌԴ-ի օդային տարածք են ներխուժել ուկրաինական ռազմական ուղղաթիռներ։
Փոխանցում է tass.ru-ն։