Ուկրաինայի իշխանությունները զանազան տարբերակներ են մշակել նախագահի հնարավոր սպանության դեպքում, Դավոսում Ուկրաինական տանը տեսակապի ռեժիմով անցկացվող ճեպազրույցում հաղորդել է երկրի ղեկավար Վլադիմիր Զելենսկին։
«Մեր օրենսդրության համաձայն՝ պետությունը ղեկավարող կա։ Մենք նախապատրաստվել ենք և իրարից անջատ են՝ ես, վարչապետը և խորհրդարանի նախագահը։ Մենք խորհրդարանա-նախագահական պետություն ենք։ Մենք հասկանում ենք՝ եթե կորուստ լինի, դրան պատրաստ կլինենք։ Մենք կառավարությունը երկու մասի ենք բաժանել, որպեսզի երկիրը կարողանա պաշտպանվել նույնիսկ նման դեպքերում»,- նախագահի խոսքն է մեջբերել «Украинская правда»-ն։
Զելենսկին չի հայտնել, թե իշխանություններն ինչ են անելու իր սպանության դեպքում, բայց նշել է, որ նման վտանգ առկա է։
Փոխանցում է tass.ru-ն։