Զելենսկուն առաջարկել են Ռուսաստանը պաշտոնապես վերանվանել Մոսկովիա

57

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի կայքում հանրագիր է հայտնվել՝ Ռուսաստանը «Մոսկովիա» վերանվանելու կոչով։

«Պաշտոնապես «Ռուսաստան» անվանումը փոխել «Մոսկովիայի»։ «Ռուսական» տերմինը փոխարինել «մոսկովյան»-ով։ «Ռուսաստանի Դաշնությունը»՝ «Մոսկովյան Դաշնություն»»,- ասվում է հանրագրում։

Հանրագրի հեղինակի կարծիքով՝ պետության անվան պաշտոնական փոփոխությունը «հզոր տեղեկատվական քայլ է միջազգային մակարդակում»։

Ներկա պահին հանրագրի տակ իր ստորագրությունն է դրել 50-ից քիչ ավելի մարդ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄԱԿ-ում խենթություն են համարում ԶԱԷԿ-ի գնդակոծումը
Հաջորդ հոդվածը«ՌԴ-ին «ահաբեկչության հովանավոր» ճանաչելու նախաձեռնությունն անհեթեթ է»