Զելենսկու գրասենյակում բացառում են Վատիկանի միջնորդությունը

140

Կիևը բացառում է Վատիկանի միջնորդությունը երկրում հակամարտության կարգավորմանը։

Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Պոդոլյակը հերթական անգամ քննադատել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղերձը ռուսաստանցի երիտասարդ քրիստոնյաներին։ «Իմաստ չունի խոսել Հռոմի պապ անունով միջնորդի մասին, երբ նա բոլորի համար միանգամայն բացահայտորեն ռուսաստանամետ դիրք է զբաղեցնում»,- հայտարարել է Պոդոլյակը «24ալիքին» տված հարցազրույցում։

Վեհափառի հայտարարությունը խորհրդականն անվանել է «Սուրբ գահի հեղինակության» և ցանկացած միջնորդական առաքելության զրոյացում, ինչը կարող էր կատարել Վատիկանը։

«Ոչ մի միջնորդական գործառույթ Վատիկանն ունենալ չի կարող, որովհետև դա կլինի Ուկրաինային խաբելու կամ արդարությունը շրջանցելու գործառույթ»,- հավելել է Պոդոլյակը՝ համոզմունք հայտնելով, որ Կիևը Վատիկանից «արդար գնահատական» չի ստանա այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍունակ․ G20 երկրներն առայժմ համաձայնության չեն հասել Ուկրաինայի հարցում
Հաջորդ հոդվածըՓորձագետներ․ ՇՀԿ երկրներում ահաբեկչական գործողությունների թվի աճ է նկատվում