‘Զելենսկու խորհրդական․ Ուկրաինան մտադիր չէ վերացնել ռուսաստանյան սոցցանցերի արգելքը’

1180

Ուկրաինան շարունակում է արգելափակել ռուսաստանյան սոցիալական ցանցերը, քանի որ դրանք համարում է «թշնամու զենք»։

Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Նիկիտա Պոտուրաևը։

«Կան պարզապես թշնամական լրատվամիջոցներ, որոնք չի կարելի թույլատրել, քանի որ դրանք թշնամու զենք են։ Մենք չպետք է հիմարություններ անենք, այլ պետք է պաշտպանենք մեր տեղեկատվական դաշտը»,- Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Պատուրաևը։

2017 թ․ մայիսի 15-ին Ուկրաինայի  այն ժամանակվա գործող նախագահ Պյոտր Պոռոշենկոն հաստատել էր Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ 1228 ֆիզիկական և 468 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցների ցանկն ընդլայնելու վերաբերյալ։ Այն ժամանակ արգելքի տակ հայտնվեցին ռուսաստանյան «ВКонтакте», «Одноклассники» սոցցանցերը,  Mail.ru ընկերությունը, «Яндекс»,  «Яндекс.Украина»-ն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը‘ՊՍԺ-ն Նեյմարին զրկել է պարգևավճարից’
Հաջորդ հոդվածը‘ՀՖՖ-ն հաստատեց՝ «Բանանցի» անվանափոխությունը’