Զելինսկին գաղտնի պայմանագիր է կնքել «Ինտեր»-ի հետ

370

Իտալական «Նապոլիի» լեհ կիսապաշտպան Պյոտոր Զելինսկին որոշել է չերկարաձգել պայմանագիրն ակումբի հետ և ամռանն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել Միլանի «Ինտեր», հայտնում է Corriere dello Sport-ը:

29-ամյա ֆուտբոլիստն արդեն երեք տարվա պայմանագիր է համաձայնեցրել «Ներաձուրիի» հետ և կստանա 4.5 միլիոն եվրո աշխատավարձ:

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դի Լաուրենտիսին զայրացրել է այն փաստը, որ Զելինսկին գաղտնի բանակցել է «Ինտերի» հետ և մտադիր է խաղաժամանակից զրկել նրան:

Նման կերպ Դի Լաուրենտիսը վարվել էր Զելինսկիի հայրենակից Արկադիուշ Միլիկի հետ, երբ 3 տարի առաջ հարձակվողը գաղտնի պայմանագիր էր համաձայնեցրել Մարսելի «Օլիմպիկի» հետ:

Հիշեցնենք, որ Պյոտոր Զելինսկին ընթացիկ մրցաշրջանում «Նապոլիի» կազմում դարձել է 3 գոլի և նույնքան ասիստի հեղինակ:

Նախորդ հոդվածըFIFA The Best. Պեպ Գվարդիոլան տարվա լավագույն մարզիչն է
Հաջորդ հոդվածըԹրամփը պատիվ է համարում կանխատեսումները Այովայում իր հաղթանակի մասին