‘Զեկույց. իսլամիստների կողմից քրիստոնյաների հալածանքներն աճում են’

736

Քրիստոնյաների նկատմամբ թշնամաբար տրամադրված 50 երկրներից 40-ում հիմնական բացասական գործոնը ծայրահեղականությունն է, ասվում է աշխարհում քրիստոնյաներին հալածելու վերաբերյալ ամենամյա զեկույցում:

Բրիտանա-իռլանդական Open Doors կազմակերպության տվյալներով՝ 2014 թ.  «Իսլամական պետության» գրոհայինների կողմից հալածանքների ենթարկվելու պատճառով ավելացել է քրիստոնյաների ելքը Մերձավոր Արևելքի տարածքից: Դավանանքի պատճառով  Նիգերիայում սպանվել են գրեթե 2,5 հազար քրիստոնյաներ ՝ ավելի շատ, քան որևէ այլ երկրում, պնդում է Open Doors-ը:

Քրիստոնյաների համար վտանգավոր 12 երկրներից 9-ը Աֆրիկայում են: Սակայն որպես քրիստոնյաների համար ամենավտանգավոր երկիր՝ զեկույցում նշվում է Հյուսիսային Կորեան: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Օբաման խոստովանել է, որ նավթի գներն իջեցվել են Ռուսաստանին պատժելու նպատակով’
Հաջորդ հոդվածը‘Երևանում տեղի է ունեցել «օրենքով գողերի» ամենամեծ հավաքը՝ վերջին 10 տարիների ընթացքում ‘