‘
Համաշխարհային տնտեսական ֆորումը ներկայացրել է 2013-2014թթ. Համաշխարհային մրցունակության զեկույցը (The Global Competitiveness Report)։
Փաստաթղթում ներառված է 148 երկիր, որոնց շարքում Հայաստանը գրավել է 79-րդ հորիզոնականը: Հարեւան Ադրբեջանը 39-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 44-րդում, Ռուսաստանը, որի ղեկավարած ՄԱքսային միությանը անդամակցելու հայտ է ներկայացրել Սերժ սարգսյանը, մրցունակության սանդղակում զբաղեցնում է 64-րդ հորիզոնականը։ Մյուս հարևան պետությունը՝ Վրաստանը, 72-րդն է զեկույցում։Տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է պակաս մրցունակ Հայաստանից երեկ կետով։
Իսկ առաջատար երկրների տասնյակում են Շվեյցարիան, Սինգապուրը, Ֆինլանդիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Շվեդիան, Հոնկոնգը, Նիդերլանդները, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան։
‘