‘
Մոսկվայաբնակ Եգոր Շչերբակովի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի Օրհան Զեյնալովին մեղադրանք է առաջադրվել՝ ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի երկրորդ մասով (Սպանություն խուլիգանական նկատառումներով): Զեյնալովին այժմ սպառնում է ցմահ ազատազրկում:
Ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի առաջին մասով, որի առավելագույն պատժաչափն է 15 տարին հայտում է ИТАР-ТАСС-ը:
Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտնել է, որ Զեյնալովը չի ճանաչել իր մեղքը և «եթե ավելի վաղ կասկածյալի հարցաքննության ժամանակ նա քննությանը հայտնել էր, որ հենց ինքն է դանակով հարված հասցրել Եգոր Շչերբկովին, ապա այսօր նա ընդհանրապես ներկա չի եղել հանցագործության վայրում և սպանություն չի կատարել»:
Մարկինը հայտարարել է, որ քննությունը ունի բավականաչափ ապացույցներ և տեղեկություններ հանցագործությանը Զեյնալովի առնչության վերաբերյալ, որոնք էլ հիմք են հանդիսացել մեղադրանքի առաջադրման համար:
‘