«Զենիթը» հրաժարվել է Նաիր Տիկնիզյանի տրանսֆերից

318

Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հրաժարվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» եւ Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերը գնելու մտադրությունից։ Պատճառը ֆուտբոլիստի պահանջած աշխատավարձի չափն է՝ տարեկան մոտ 2 միլիոն եվրո, հաղորդում է Championat.com-ը։ «Զենիթը» Նաիր Տիկնիզյանին առաջարկել էր հինգ տարվա պայմանագիր, տարեկան 1,2 միլիոն եվրո աշխատավարձով։

Ընթացիկ մրցաշրջանում Նաիր Տիկնիզյանը մասնակցել է 23 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըՊեպ Գվարդիոլան պատասխանել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին
Հաջորդ հոդվածըՄադրիդի «Ռեալը»՝ 2023թ․ աշխարհի ամենաեկամտաբեր ակումբ