‘
Այսօր Ռուսաստանի ֆուտբոլային միության հսկիչ-կարգապահական կոմիտեի նիստում քննարկվել է առաջնության 16-րդ տուրի «Դինամո» — «Զենիթ» խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ «Զենիթի» երկրպագուներից նետած ճայթռուկի պատճառով վնասվածք էր ստացել «Դինամոյի» դարպասապահ Անտոն Շունինը եւ հանդիպումը դադարեցվել էր:
Հսկիչ-կարգապահական կոմիտեն ի վերջո որոշում է ընդունել «Զենիթին» տեխնիկական պարտություն գրանցել:
«Զենիթի» գլխավոր տնօրենը Մաքսիմ Միտրոֆանովը ակնթարթորեն արձագանքել է այս որոշմանը եւ հայտարարել, որ ակումբը բողոքարկելու է այն:
«Շատ վիճելի որոշում է: Այն հաշվի չի առնում մի շարք հանգամանքներ: Մենք այդ որոշումը բողոքարկելու ենք: Սկզբից սպասենք որոշմանը հիմքերին»,- Միտրոֆանովի խոսքն է մեջբերում «Советский спорт»-ը:
‘