‘
Մոտ երկու ամիս առաջ Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ» տեղափոխված ֆուտբոլիստներ Հալկն ու Ակսել Վիտցելը առայժմ ավելի շատ աչքի են ընկնում ոչ թե արդյունավետ խաղով, այլ տարատեսակ աղմկոտ պատմությունների մեջ ներքաշվելով, ընդ որում՝ իրենց կամքից անկախ:
Այսօր Սանկտ-Պետերբուրգի «Գալերեա» առեւտրի կենտրոնում նրանք պետք է ինքնագրեր բաժանեին երկրպագուներին: Սակայն երկրպագուները այնքան շատ են եղել, որ սկսվել է հրմշտոց, որը վերածվել է վիճաբանության եւ ծեծկռտուքի: Արդյունքում կրքերը հանգստացնելու եւ իրավիճակը կայունացնելու համար առեւտրի կենտրոն են շտապ ժամանել ոստիկանության եւ ՕՄՕՆ-ի ուժերը:
Միջադեպի արդյունքում մի քանի ֆուտբոլասեր մարմնական վնասվածք է ստացել, մի քանիսը՝ կորցրել գիտակցությունը: Առեւտրի կենտրոնին հասցվել է նյութական մեծ վնաս:
Նշենք, որ Հալկին եւ Վիտցելին դեպքի վայրից ոստիկանների ուժեղացված հսկողության ներքո են դուրս բերել:
.
‘