‘Զեպպ Բլատերը ծաղրել է Ռոնալդուին և հիացել Մեսսիով (Տեսանյութ)’

1233

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպպ Բլատերը Օքսֆորդում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ծաղրել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին և գովաբանել Բարսայի առաջատար Լեո Մեսսիին: «Մեսսին լավ տղա է և ցանկացած ծնող կցանկանար նման զավակ ունենար տանը, նա շատ արագ է և խաղում է այնպես կարծես պարում է. շատ լավ տղա է»: Շարունակելով արտահայտել իր կարծիքը 2013-ի «Ոսկե գնդակի» հավանական հաղթողների մասին, Բլատերը կանգնել և ծաղրելով պորտուգալացուն ասել է: «Իսկ այն մեկը (ինկատի ունի Ռոնալդուին) կարծես դաշտում հրամանատար լինի», — փորձելով կրկնօրինակել Ռոնալդուի վարքագիծը խաղադաշտում, ասել է Բլատերը: Ճիշտ է մեկը ավելի շատ է ծաղսում վարսավիրների վրա, քան մյուսը, բայց դա կարևոր չէ և ես չեմ կարող ասել թե ով կնվաճի «Ոսկե գնդակը», բայց ինձ դուր է գալիս լինել նրանց շեֆը և ես նախընտրում եմ Մեսսիին», — ավարտել է Բլատերը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ընդերքը թալանվում է մարդկային կյանքերի գնով. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Էլի թանկացումներ. Մամուլ’