‘
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպպ Բլատերը նույնպես իր կարծիքն է հայտնել Գարեթ Բեյլի` «Ռեալ Մադրիդ» տեղափոխության վերաբերյալ` նշելով, որ անզոր է պայքարել տրանսֆերային շուկայում ամեն ամառ ավելի ահռելի թվերի հասնող գումարների դեմ: «Ես կասկածում, որ որևէ խաղացող արժե նման գումարներ, բայց ոչինչ չեմ կարող անել դրա դեմ»,- ասել է նա: ՖԻՖԱ-ի նախագահը անդրադարձել նաև է մի շարք երկրներում ֆինանսկան ճգնաժամին, որը ազդում է նաև սպորտի՝ հատկապես ֆուտբոլի առաջխաղացման վրա: «Եթե նույնիսկ երկիրը խոսում է իր վատ ֆինանսական վիճակի մասին, դա չի խանգարում որպեսզի հնարավոր լինի գումարներ հայթայթել ֆուտբոլի համար»: Հաղորդում է Reuters-ը:
‘