‘Զեպ Բլատեր. «Թույլ տվեք ինձ անցկացնել Սուրբ ծնունդն ու ասել. «Այո, ես եմ լինելու նախագահը»»’

595

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը չի բացառում, որ կազմակերպության նախագահի՝ 2015-ին սպասվող ընտրություններում նա կառաջադրի նաև իր թեկնածությունը:

«Եթե Աստված ինձ առողջություն և հաջողություն տա, ապա ես կվերադառնամ ՖԻՖԱ, բայց ոչ միայնակ. ինձ պետք են իմ գործադիր կոմիտեն և ֆուտբոլային ընտանիքը: Ես լի եմ վստահությամբ և հավատում եմ ինքս ինձ: Փետրվարի 1-ից կտեսնենք, թե ովքեր կլինեն թեկնածուները, հավանաբար, իմ անունը դրանց թվում կլինի:

Թույլ տվեք ինձ անցկացնել Սուրբ ծնունդն ու ասել. «Այո, ես եմ լինելու նախագահը»,- Բլատերի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Աշխարհի ակումբային առաջնության հաղթողը կստանա 5 մլն եվրո պարգևավճար’
Հաջորդ հոդվածը‘Պրեմիերա. Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’