‘Զիդանը կողմնորոշվել է իր ապագայի հարցում’

934

«Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետաքրքրված չէ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում աշխատանքով, այլ ցանկանում է գլխավորել «Յուվենթուս»-ը: Այս մասին հայտնում է Le Parisien-ը: 

Ֆրանսիացի մասնագետը մանչեսթերյան ակումբում աշխատանքը շատ ռիսկային է համարում իր վարկանիշի համար, քանի որ այնտեղ շատ բարդ իրավիճակ է ստեղծվել: 

Բացի այդ, 46-ամյա մարզիչը չի տիրապետում անգլերեն լեզվին: 

Այդ պատճառով Զիդանը ցանկանում է «Յուվենթուս» վերադառնալ, որի կազմում ժամանակին խաղացել է որպես ֆուտբոլիստ:

Նախորդ հոդվածը‘Օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը պարտվեց Ուկրաինային’
Հաջորդ հոդվածը‘ «Բարսելոնա»-ի ղեկավարությունը քննարկում է Պոգբային հրավիրելու տարբերակը’