‘
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Արքայական ակումբի ղեկավարությանը համոզել է այս ամռանը ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի։
Զիդանն արդեն զրուցել է Պոգբայի հետ եւ համաձայնության է հասել նրա հետ։ Ֆուտբոլիստը պատրաստ է տեղափոխվել «Ռեալ» եւ կնքել վեց տարվա պայմանագիր, հաղորդում է իսպանական Marca-ն։
Սպասվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբայի համար կպահանջի 150 միլիոն եվրո, սակայն «Ռեալը» կբանակցի մինչեւ 100-110 միլիոնի նվազեցնելու համար։
‘