‘Զիդանը չի կորցնում Պրիմերայում հաղթելու հույսը’

1633

‘

Այս շաբաթ Լա լիգայի 26-րդ տուրի շրջանակներում «Ռեալը» պարտվեց «Էսպանյոլին» 0-1 հաշվով: Մրցաշարային աղյուսակի 1-ին տեղում ընթացող «Բարսելոնան» էլ իր հերթին միավորներ կորցրեց «Լաս Պալմասի» հետ խաղում (1-1)։

Ըստ տուրի արդյունքների՝ Մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրաժարվեց խոստովանել, որ ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնության համար իր թիմն այլևս շանսեր չունի։

«Չէի ասի, թե «Ռեալը» Պրիմերայում հաղթելու շանսեր չունի։ Դրանք վաղաժամ հետևություններ են։

Չեմպիոնություն նվաճելը շատ բարդ է, բայց ես չեմ կարծում, թե դա անհնար է։ Հապա նայեք «Ատլետիկոյին»։ Նախկինում նրանց և կատալոնացիների միջև տարբերությունը հսկայական էր, իսկ հիմա՝ կատալոնացիներին հաղթելու դեպքում, Ներքնակների տարբերությունը «Բարսայից» կկրճատվի մինչև 2 միավոր։

Այո, մենք 15 միավորով հետ ենք «Բարսելոնայից», բայց պետք է պայքարել, չէ՞ որ ամեն ինչ կարող է պատահել»,- ասել է Զիդանը AS-ի հետ հարցազրույցում։

‘

Նախորդ հոդվածը‘Ժոան Լապորտա. Անրին ու Գվարդիոլան նույն մարզչական որակներն ունեն’
Հաջորդ հոդվածը‘Անցած մրցաշրջանում «Լիվերպուլի» շահույթը կազմել է 39 միլիոն ֆունտ’