‘Զիդանը պատրաստ է գլխավորել «Չելսին» որոշակի պայմաններով’

564

Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը պատրաստ է գլխավորել լոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբը։ Գազետա.ռու կայքը, հղում անելով The Sun-ին, գրում է, որ Զիդանը  կմարզի «Չելսիի» ֆուտբոլիստներին այն պայմանով, որ կստանա 200 միլիոն ֆունտ նոր մարզիկների ձեռք բերելու համար։ Նաև ֆրանսիացին մտադիր է թիմում թողնել բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարին, որի «Ռեալ» տեղափոխման մասին մինչ այս հայտարարվել էր։

Զիդանը ֆուտբոլիստներ չի մարզել  2018 թվականի ամռանից, երբ հեռացել է «Ռեալից»։ 

Նախորդ հոդվածը‘Իտալիայում ֆուտբոլիստի փոխարեն խաղին մասնակցել է թիմի մերսողը’
Հաջորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’