‘
Ֆրանսիայի հավաքականի լեգենդար նախկին խաղացող Զինեդին Զիդանը ստացել է ՈւԵՖԱ-ի Pro աստիճանի մարզչական արտոնագիր: Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնող Զիդանն ավարտել է մարզչական դասընթացները:
«Շատ հպարտ եմ, որ ավարտեցի ուսումնառությունս և ստացա UEFA Pro մարզչական արտոնագիրը»,- Ինստագրամում գրել է Զիդանը:
Մասնագետը բազմիցս նշել է, որ ցանկանում է ապագայում գլխավորել Մադրիդի «Ռեալը», նաև Ֆրանսիայի հավաքականը:
‘